10 նոյեմբերի 2011 - 12:45 AMT
Բաթումում կկայանա հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը

Բաթումում նոյեմբերի 18-ին և 19-ին կայանալու է հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիան», միջոցառմանը մասնակցելու են երկրու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ինչպես ակնկալվում է, հանդիպմանը քննարկվելու են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության զարգացման, ներդրումներ ներգրավելու հարցերը, ինչպես նաև թեմաներ, որոնք քննարկվել են օրերս Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիայի այցի ընթացքում։