Հայաստանի կառավարությունն անհետաձգելի է համարել հարկադրման ոլորտում 32 օրենքների փոփոխությունների նախագիծը

Հայաստանի կառավարությունն անհետաձգելի է համարել հարկադրման ոլորտում 32 օրենքների փոփոխությունների նախագիծը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 10-ի նիստում անհետաձգելի է համարել հարկադրման ոլորտում 32 օրենքների փոփոխությունների նախագծերը։

2012-ին հարկերի հավաքումները 101 մլրդ դրամով բարձրացնելու նպատակով Հայաստանի կառավարությունը պատրաստել և խորհրդարան է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որին համապատասխան նախատեսվում է զգալի փոփոխություններ կատարել հարկային օրենսդրությունում։

Ինչպես հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, անհետաձգելի համարված օրինագծերը սահմանված ժամկետներում ներկայացվելու են ՀՀ ԱԺ քննարկմանը, որպեսզի խորհրդարանը դրանք հաստատի ընթացիկ տարվա դեկտեմբերին 2012-ի պետբյուջեի ընդունման շրջանակներում։

Նոր փաթեթում ներառված են շտկումներ «Հարկերի մասին», «Ակցիզային հարկերի մասին», «ԱԱՀ մասին», «Եկամտահարկի մասին», «Սոցիալական ապահովման պարտադիր վճարումների մասին», «Շահութահարկի մասին», «Պետտուրքի մասին», «Ֆիքսված վճարումների մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքներում և այլն։

8  10.11.11 - ՀՀ Կառավարության հերթական նիստը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---