Գոյություն չունի Ղարաբաղի ադրբեջանական կամ հայկական համայնք, կա Արցախի բնակչություն

Գոյություն չունի Ղարաբաղի ադրբեջանական կամ հայկական համայնք, կա Արցախի բնակչություն

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, որ նոյեմբերի 28-ին Բեռլինում նախատեսվում է հանդիպում ԼՂ ադրբեջանական և հայկական համայնքի հետ, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։ Միաժամանակ նա հաղորդել է, որ Բեռլինում նոյեմբերի 28-ին սպասվում է փորձագետների հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության քննարկում։ «Այդ հանդիպմանը հրավիրվել են նաև ղարաբաղցի և ադրբեջանցի փորձագետներ։ Երևում է, Բաքուն ուղղակի հերթական անգամ փորձում է քաղաքականացնել նման միջոցառումը»,- ասել է Բաբայանը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---