Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Տիգրան Մարտիրոսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Տիգրան Մարտիրոսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Փարիզում ծանրամարտի վարկանիշային աշխարհի առաջնությունում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի գլխավոր հույսը՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը։

Մինչև 77կգ քաշային կարգում հայ ծանրորդը ելույթը սկսեց 162կգ-ից և հեշտությամբ կարողացավ բարձրացնել այդ քաշը։ Այնուհետև նա մոտեցավ 166կգ-ին և նույնպես բարձրացրեց։ Սակայն Մարտիրոսյանին չհաջողվեց բարձրացնել 168կգ, և նա «պոկում» վարժության արդյունքներով իր ելույթն ավարտվեց 3-րդ տեղում՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ։

Այս վարժությունում հաղթեց չինացի ծանրորդ, աշխարհի չեմպիոն Կսաոյուն Լուն 170 կիլոգրամով, երկրորդ տեղում Սու Դայինն է 166կգ-ով, որին հայ ծանրորդը զիջեց միայն անձնական քաշով։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---