Տիգրան Սարգսյանը ծանոթացել է ուսանողների մասնագիտական կրթության արդյունքների գործնական աշխատանքներին

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է ուսանողների մասնագիտական կրթության արդյունքների գործնական աշխատանքներին

PanARMENIAN.Net - Երիտասարդական համահայկական հիմնադրամում նոյեմբերի 10-ին մեկնարկել է «Ես կարող եմ աշխատել» խորագրով օլիմպիադա-մասնագիտական կարողությունների ցուցադրություն ծրագիրը՝ տարբեր մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը, միջոցառմանը ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մասնակիցները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց նախնական և միջին մասնագիտական կրթության արդյունքների գործնական աշխատանքները և մասնագիտական կարողությունները:

Ծրագրի նպատակն է նպաստել մասնագիտական կրթության ուսուցման դերի բարձրացմանը և խթանել սոցիալական գործընկերության ամրապնդմանը:

Օլիմպիադայի շրջանակներում մրցելու են «խոհարար», «հյուսն, ատաղձագործ», և «դերձակ-մոդելավորող» որակավորումների երեք թիմեր, իսկ մասնագիտական կարողությունների ցուցադրությունն անցկացվելու է «փայտի գեղարվեստական փորագրող», «հասարակական սնունդ», «գորգագործ», «քարի գեղարվեստական փորագրող», «խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող», «մանրանկարիչ», «գեղանկարչություն», «դարբին դրոշմող» և այլ որակավորում ստացած ուսանողների կողմից:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմակերպած միջոցառմանն ընդհանուր առմամբ մասնակցում են 90 ուսանողներ՝ 21 մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---