Գաբրիել Սարգսյանը շախմատի ԵԱ-ում Հայաստանի հավաքականի համար 0,5 միավոր է վաստակել

Գաբրիել Սարգսյանը շախմատի ԵԱ-ում Հայաստանի հավաքականի համար 0,5 միավոր է վաստակել

PanARMENIAN.Net -

Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում, որն ընթանում է հունական Պորտո Կարրաս քաղաքում, նոյեմբերի 10-ին տեղի են ունենում 8-րդ տուրի պարտիաները։ Հայաստան – Հոլանդիա հանդիպման երկրորդ ոչ ոքին է գրանցվել չորրորդ տախտակին։ Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով կարողացել է 0,5 միավոր վաստակել Դանիել Ստելվագենի հետ խաղում։

Մինչ այդ Սերգեյ Մովսիսյանը կիսել էր միավորները Լուկ վան Վելիի հետ, իսկ Լևոն Արոնյանը՝ հաղթել Անիշ Գիրիին։ 2։1 հաշվով առայժմ առջևում է Հայաստանը։ Վլադիմիր Հակոբյան – Իվան Սոկոլով պարտիան շարունակվում է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---