Թուրքերը մզկիթի են վերածել քրիստոնեական տաճարը, որտեղ 787թ. տեղի է ունեցել Տիեզերաժողովներից մեկը![]() 10 նոյեմբերի 2011 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Իզնիք քաղաքի սուրբ Սոֆիայի տաճարը իշխանությունների որոշմամբ վերածվել է մզկիթի, հաղորդում է blagovest-info.ru-ն։ Նիկեայում տեղի է ունեցել երկու Տիեզերաժողով՝ 325 և 787 թվականներին, ընդ որում՝ վերջինը տեղի է ունեցել հենց սուրբ Սոֆիայի տաճարում։ Սբ. Սոֆիայի հնագույն տաճարը մզկիթի վերածելու վերաբերյալ թուրքական իշխանությունների որոշումն առաջ է բերել ոչ միայն քրիստոնյաների, այլև մի շարք փորձագետների քննադատությունը։ Մարմարայի համալսարանի արվեստի պատմաբան Սելչուք Մյուլաիմը մտավախություն է հայտնել, որ հաշվի առնելով տաճարի հսկայական նշանակությունը քրիստոնեության պատմության մեջ՝ դրա վերակազմակերպումը որպես մզկիթ վրդովմունքի ալիք կբարձրացնի ամբողջ աշխարհում։ Առաջին անգամ տաճարը որպես մզկիթ է օգտագործվել նոյեմբերի 6-ին, երբ տեղի մահմեդականները տոնում էին Քուրբան-Բայրամը։ Տաճարը կառուցվել է VI դարում Հուստինիանոս I կայսեր կողմից։ 1331 թվականին Նիկեան զավթելուց հետո թուրքերը եկեղեցին մզկիթի են վերածել։ 1922 թվականին այստեղ հրդեհ է բռնկվել, և միայն 2007 թվականին շենքը վերակառուցվել է և մեծ քանակությամբ քրիստոնյա ուխտագնացներ ու զբոսաշրջիկներ էր գրավում։
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |