ՅՈՒՆԵՍԿՕ-ն բյուջեում դեֆիցիտի պատճառով մինչև տարեվերջ կդադարեցնի գործունեությունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն բյուջեում դեֆիցիտի պատճառով մինչև տարեվերջ կդադարեցնի գործունեությունը

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան հայտարարել է, որ կազմակերպությունը մինչև 2011 թվականի վերջ կդադարեցնի իր ծրագրերի իրականացումը։

Այդ ընթացքում կազմակերպությունը պետք է միջոցներ մշակի բյուջեի 65 միլիոնանոց դեֆիցիտը նվազեցնելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ-ն դադարեցրեց կազմակերպության ֆինանսավորումն այն բանից հետո, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 31-ին հավանություն տվեց Պաղեստինի անդամակցությանը։

Մինչև նոյեմբերի վերջ Վաշինգտոնը պետք է կազմակերպությանը 60 մլն դոլար հատկացներ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հույս ունի, որ նրա անդամ երկրները հնարավորություններ կգտնեն ֆինանսական աջակցությունն ավելացնելու համար: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է կրթության, գիտության և մշակույթի հարցերով ՄԱԿ գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

«Որոշ երկրներ մեզ դրական ազդակներ են ուղարկել, որ նրանք անպայման վճարումներից բացի կարող են ֆինանսական աջակցություն ցուցաբերել»,- ասել է Բոկովան:

Նրա խոսքով, ապագայում կազմակերպությունը սկսելու է իր ֆոնդերը համալրելու արշավ: Դա պայմանավորված է նրանով, որ հոկտեմբերի 31-ին ԱՄՆ-ը հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին այն բանից հետո, երբ ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր համաժողովը հաստատել էր նրա կազմում ընդգրկվելու Պաղեստինի հայտը: Մի քանի օր անց նման որոշում էր ընդունել Իսրայելը:

Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ի խոշորագույն դոնոր-պետությունն էր և պետք է 2012-2013թթ. ֆինանսավորեին կազմակերպության բյուջեի 22 տոկոսը։ Ընթացիկ տարում Վաշինգտոնը պատրաստվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարիքների համար 80 մլն դոլար հատկացնել։ Բոկովան ավելի վաղ ԱՄՆ-ին կոչ էր արել հնարավորություններ գտնել ֆինանսավորումը շարունակելու համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---