Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Հոլանդիային և դարձել առաջատար

Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Հոլանդիային և դարձել առաջատար

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում հաղթանակ է տարել Հոլանդիայի հավաքականի նկատմամբ։ Վերջինն իր պարտիան ավարտել է Վլադիմիր Հակոբյանը. հայ գրոսմայստերը 48-րդ քայլին պարտության է մատնել Իվան Սոկոլովին։

Հայաստանի հավաքականին հաղթանակ է ապահովել նաև Լևոն Արոնյանը, որն առավելության է հասել Անիշ Գիրիի նկատմամբ։ Իսկ Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը կիսել են միավորները մրցակիցների հետ։

Հայկական ընտրանին Հոլանդիային հաղթել է 3։1 հաշվով։ Այսպիսով, Հայաստանի հավաքականը 21 միավոր է վաստակել և առայժմ գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---