11 նոյեմբերի 2011 - 09:49 AMT
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել լուծել Իրանի հարցը բանակցությունների միջոցով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել հասնել Իրանի միջուկային ծրագրի լուծմանը դիվանագիտական ճանապարհով: «Գլխավոր քարտուղարը վստահ է, որ հարցի լուծման միակ ճանապարհը բանակցությունների միջոցով է հնարավոր, ոչ թե ուժի կիրառման»,-հայտարարել է ՄԱԿ ներկայացուցիչը:

Ինչպես գրում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, ՄԱԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը հնչեց որպես արձագանք մամուլում Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածի մասին հաղորդագրություններին:

Ընդ որում Պան Գի Մունը կրկին կոչ է արել Իրանին կատարել ՄԱԿ ԱԽ և ՄԱԳԱՏԷ-ի բոլոր համապատասխան բանաձևերը: