11 նոյեմբերի 2011 - 09:53 AMT
Յասիր Արաֆատի մահվան մասին բժշկական եզրակացությունը կհրապարակվի մեկ ամսվա ընթացքում

«Նահատակ Յասիր Արաֆատի» ասոցիացիան հինգշաբթի խոտացել էր մեկ ամսվա ընթացքում հրապարակել ֆրանսիացի բժիշկների արաբերեն թարգմանված բժշկական եզրակացությունը Պաղեստինի առաջին նախագահ Յասիիր Արաֆատի մահվան պատճառների մասին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

«Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունի վերջնական պատասխան ստանալ Յասիր Արաֆատի մահվան մասին, մեր պարտականությունն է նման հնարավորություն ընձեռել»,-ասել է Պաղեստինի ազգային վարչակազմի ԱԳ նախկին նախարար Նասեր ալ Քիդվան լրագրողներին:

Նա նշել է, որ պաղեստինցիների մեծամասնությունն ու արաբական ժողովրդները վստահ են, որ Արաֆատի մահը բնական չէր և նրան թունավորել են Իսրայելի հատուկ ծառայությունների գործակալները: «Կան բազմաթիվ նախանշաններ, որոնք վկայում են այդ վարկածի մասին և հարկավոր է հրապարակել արդյունքները, որոնք կմոտեցնեն մեզ վերջնական պատասխանին»,-ասել է Արաֆատի զարմիկը: