11 նոյեմբերի 2011 - 10:05 AMT
Facebook-ն այսուհետ օգտագործողներին կզգուշացնի գաղտնիության կարգավորումներում նորույթների մասին

Facebook սոցիալական ցանցը պատրաստ է կատարել ԱՄՆ-ի Առևտրի դաշնային հանձնաժողովի պահանջը։ Այն է՝ մինչև գաղտնիության կարգավորումներում փոփոխություններ անելը հարցնել օգտագործողի համաձայնությունը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Facebook-ը քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ շարունակ գաղտնիության նոր կարգավորումներ է ներմուծում ցանց առանց օգտագործողներին տեղյակ պահելու։ Եվ փաստորեն, օգտագործողները չեն իմանում փոփոխությունների մասին և վերջիններիս ցանկացած հրապարակում, գրառում դառնում է հանրային, տեսանելի բոլորին՝ առանց օգտագործողի իմացության։

ԱՄՆ-ի Առևտրի դաշնային հանձնաժողովը պահանջում էր նաև, որ օգատագործողին նախևառաջ պետք է տրվի հնարավորություն ծանոթանալու նոր ֆունկցիաների սկբունքներին և հետո նոր որոշում ընդունել ակտիվացման մասին։