11 նոյեմբերի 2011 - 10:45 AMT
Ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի մի հատվածը փակ է

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, նոյեմբերի 11-ի ժամը 10.00-ի դրությամբ, ձյան առատ տեղումների և սառցակալման հետևանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնել են, որ այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: Երկու տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Նշված ճանապարհահատվածում մեքենաները կշարժվեն թունելներով`ձնահոսքերից պաշտպանվելու նպատակով: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է: