11 նոյեմբերի 2011 - 12:31 AMT
ՅՈՒՆԵՍԿՕ-ին դուր չի եկել իսրայելյան թերթում տպագրված ծաղրանկարը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը այդ կազմակերպությունում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Նիմրոդ Բարկանին հանձենց բողոքի նամակը ընդդեմ Haaretz թերթում հրապարակված ծաղրանկարի, գրում է թերթը:

Ըստ կազմակերպության ղեկավարության, ծաղրանկարը սադրիչ բնույթ ունի:

Ծաղրանկարում պատկերված են Բինյամին Նեթանյահուն և Էհուդ Բարաքը, որոնք պատրաստվում են ռմբակոծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը Ռամալլայում:

Սակայն, ինչպես նշել է Իսրայելի ներկայացուցիչը, նրա կառավարությունը հսկողություն չի իրականացնում ծաղրանկարների հանդեպ, որոնք հայտնվում են թերթերում:

Ծաղրանկարում պատկերված են Բինյամին Նեթանյահուն և Էհուդ Բարաքը, որոնք ուղարկում են իսրայելցի օդաչուներին ռմբակոծելու Իրանը: Իսկ Նեթանյահուն հայտարարում է, որ վերադարձի ճանապարհին օդաչուները պատրաստվում են ռմբակոծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը Ռամալլայում:

Հոկտեմբերի 31-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն քվեարկեց այդ կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության օգտին: Դա հանգեցրեց ֆինանսավորման դադարեցմանը ԱՄՆ կողմից, որն ապահովում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեի 22 տոկոսը: