Հայաստանում մեկնարկել է միջազգային «Մարքեթինգի մեծ շաբաթը»

Հայաստանում մեկնարկել է միջազգային «Մարքեթինգի մեծ շաբաթը»

PanARMENIAN.Net - Խորհրդանշական այս օրը՝ 2011թ. նոյմեբերի 11-ին ժամը 11:00-ին Հայաստանում մեկնարկեց «Մարքեթինգի մեծ շաբաթը», որի շրջանակներում երկիր կայցելի մարքեթինգի «գուրու» Ֆիլիպ Կոտլերը: ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի Ջոն Քելոգի մենեջմենքի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի տարածաշրջանում առաջին այցը Հայաստան տեղի կունենա նոյեմբերի 13-17-ը: «Կոտլերը Հայաստանում. 11.11.11» նախագծի նախաձեռնողն է Մարքեթինգի հայկական ասոցիացիան՝ իշխանությունների աջակցությամբ:

«Կոտլերն անհամբերությամբ է սպասում իր այցին Հայաստան, որտեղ երեբք չի եղել»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կոտլեր իմպաքտ» ընկերության մենեջեր Ֆահիմ Կիպրիան: Ըստ նրա, հայտնի մասնագետի քառօրյա այցի շրջանակներում նա կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, նախարարների հետ: Կոտլերը հանդես կգա հավաստագրված դասախոսություններով հայկական ընկերությունների, տնօրենների ու մենեջերների ղեկավարների, ինչպես նար ուսանողների առջև՝ ներկայացնելով մարքեթինգի իր նոր Marketing 3.0. Profitability, Returnability. Sustainability հայեցակարգը:

Իր հերթին Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը հավելել է, որ Կոտլերի մասնակցությամբ տեղի կունենա «Տարածաշրջանում մարքեթինգի զարգացման հեռանկարները» միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան կայցելեն նաև Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, Ուկրաինայի, մի շարք եվրոպական երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաև ESOMAR հայտնի մարքեթինգային ու հետազոտական ընկերության նախագահ Դիտեր Կորժակը: Կոտլերին լսելու ցանկություն են հայտնել Բանգլադեշի, Հնդկաստանի ու Եգիպտոսի ներկայացուցիչները, որոնք, սակայն, չեն կարողանա ժամանել Հայաստան մուտքի արտոնագրերի հետ կապված խնդիրների պատճառով:

5  11.11.11 - Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի ասուլիսը նվիրված «Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում. 11.11.11» նախագծին
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---