11 նոյեմբերի 2011 - 16:01 AMT
Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի կանանց հավաքականը խաղում է Լեհաստանի հետ

Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի շախմատի թիմային առաջնության վերջին տուրում իր ուժերը կչափի Լեհաստանի հավաքականի հետ:

Էլինա Դանիելյանը կխաղա Մոնիկա Սոչկոյի, Լիլիթ Մկրտչյանը` Յոլանդա Զավարսկայի հետ: Լիլիթ Գալոյանի մրցակիցը կլինի Յոհաննա Գեյավսկան, իսկ Մարիա Կուրսովայինը` Կարինա Չեպկավսկան:

8 տուրերի արդյունքներով հայ շախմատիստուհիները 17 միավոր են վաստակել և 6-րդ տեղում են: Լեհաստանը 21 միավորով 2-րդ տեղն է զբաղեցնում: Մրցաշարի առաջատարը Ռուսաստանն է 22,5 միավորով, որը կխաղա Ավստրիայի հետ: