Չորս ամերիկյան անօդաչու ինքնաթիռներ Թուրքիա են բերվել

Չորս ամերիկյան անօդաչու ինքնաթիռներ Թուրքիա են բերվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ չորս անօդաչու ինքնաթիռներ Թուրքիա են բերվել։ Ինչպես հաղորդում է «Թարաֆ» թերթը, ԱԹՍ-ները բերվել են Ինջիրլիք ռազմակայան։ Թերթը պնդում է, որ լուսանկարել է այն անգարները, որտեղ պահվում են ինքնաթիռները։

Անօդաչու ինքնաթիռները օդ կբարձրանան Ինջիրլիք ռազմակայանից, կանցնեն Սիրիայի օդային տարածքով և կհատեն Իրաքի հետ սահմանը։ Թռիչքի ընթացքում ԱՄՆ-ն արբանյակից կհետևի ինքնաթիռներին։

Թերթը նշում է, որ աէրոլուսանկարահանման արդյունքները առաջին հերթին կփոխանցվեն ԱՄՆ-ին, այնուհետև՝ Անկարայում Ամերիկայի շտաբին, որից հետո՝ Թուրքիայի Գլխավոր շտաբին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---