Շախմատի ԵԱ. Հայաստան-Գերմանիա հանդիպման հաշիվը 1:1 է

Շախմատի ԵԱ. Հայաստան-Գերմանիա հանդիպման հաշիվը 1:1 է

PanARMENIAN.Net - Հունական Պորտո Կարասում շարունակվում են Եվրոպայի շախմատի թիմային առաջնության վերջին տուրի պարտիաները: Առաջնության առաջատար Հայաստանը խաղում է Գերմանիայի հետ: Երկրորդ ոչ ոքին գրանցվեց երրորդ խաղատախտակի վրա: Վլադիմիր Հակոբյանը սևերով 21-րդ քայլում կիսել է միավորները Դանիել Ֆրիդմանի հետ: Ավելի վաղ ոչ ոքիով ավարտվեց նաև Լևոն Արոնյան-Արկադի Նայդիչ խաղը: Հայաստան-Գերմանիա հաշիվը դեռևս 1:1 է:

Սերգեյ Մովսիսյան-Գերոգ Մեյեր, Գաբրիել Սարգսյան-Յան Գուստաֆսոն պարտիաները շարունակվում են: Հայ շախմատիտսները խաղում են սպիտակներով

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---