12 նոյեմբերի 2011 - 10:03 AMT
Ազատագրվել է քրդերի կողմից գրավված թուրքական լաստանավը

Ստամբուլի Իզմիթ արվարձանից Կարամյուրեսլ քաղաք մեկնող «Քարտեպե» լաստանավը, որը գրավվել էր ուրբաթ երեկոյան Մարմարի ծովի ափին, ազատագրվել է, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:

Նավը գրավել է մեկ մարդ, ով վնասազերծվել և սպանվել էր հատուկ նշանակության ջոկատի իրականացրած գործողության ժամանակ: Նավի ուղևորները և թիմը ազատված են, տուժածներ չկա: Նավի վրա գտնվում էր 18 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Ավելի վաղ, Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը հայտարարել էր, որ հարձակումը կազմակերպել են Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները: Նրա տվյալով` լաստանավի գրավմանը մասնակցել էր 4-5 մարդ, որոնք ունեցել են պայթուցիկ սարքեր:

Մինչդեռ Իզմիթի նահանգապետ Էրկան Տոպական հաղորդել էր, որ նավը գրավվել էր մեկ մարդու կողմից: