Արազ Ազիմով. Ադրբեջանը պահանջում է ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծում

Արազ Ազիմով. Ադրբեջանը պահանջում է ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի ցանկանում ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում, կողմնակից լինելով խաղաղ կարգավորմանը, հայտարարել է ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը ավստրիական Der Standard-ին տված հարցազրույցում: Նա ափսոսանքով նշել է, որ կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը դեռևս հաջողության չի հասել»,-ասել է Ազիմովը:

Ազիմովը նաև նշել է, որ հակամարտության ձգձգումը կարող է անբարենպաստ հետևանքների հանգեցնել ոչ միայն Ադրբեջանի ու Հարավային Կովկասի, այլ նաև ողջ Եվրոպայի համար: Ըստ նրա, հակամարտությունը, որի մեջ «ներքաշվել է Ադրբեջանը», որն ունի նավթագազային ռեսուրսների արտադրության ու տարանցման մեծ ներուժ, լուրջ վտանգ է ստեղծում Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---