The Economist. Ղարաբաղյան հակամարտությունը հաճախ «սառեցված» են համարում, սակայն սառույցը կարող է արագ հալվել

PanARMENIAN.Net - Բրիտանական The Economist-ը հոդված է հրապարակել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Հոդվածում նկարագրվում է հակամարտության կարգավորման ներկա փուլը: «Ղարաբաղյան հակամարտությունը հաճախ «սաեռցված» են համարում, սակայն, ինչպես ցույց տվեց 2008թ. պատերազմը Վրաստանում, սառույցը կարող է արագ հալվել»,-ասվում է հոդվածում:

Հեղինակը նկարագրում է Արցախի Հանրապետությունը, նրա բնակիչներին, ներկայացնում է հակամարտության պատմությունը, այդ թվում նաև փախստականների խնդիրը: «1988-1994թթ. շուրջ մեկ միլիոն հայեր և ադրբեջանցիներ լքեցին այդ տարածքը»: Հեղինակը գրում է, որ անկախ 1995թ. շարունակվող բանակցություններից, հակամարտությունը չի հանգուցալուծվել: Այդ համատեքստում, հոդվածում ասվում է, որ ղարաբաղյան կողմը համարում է, որ առանց իր մասնակցության խնդրիը չի լուծվի: Վերջում տվյալներ են բերվում պետությունների ռազմական ծախսերի մասին, մասնավորապես Ադրբեջանի ծախսերի մասին. «Այս տարի Ադրբեջանի բյուջեի 16,5 տոկոսը հատկացվել է ռազմական ծախսերի համար, ինչը կազմում է Հայաստանի ու Արցախի բյուջեները միասին վերցրած»: Դա, ըստ պարբերականի, մտածելու առիթ է տալիս: Արցախյան կողմի հանգստության պատճառն, ըստ հեղինակի, ՌԴ աջակցությունն է Հայաստանին անվտանգության ոլորտում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---