Արաբական պետությունների լիգան բացառել է Սիրիան կազմակերպությունից

Արաբական պետությունների լիգան բացառել է Սիրիան կազմակերպությունից

PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) Դամասկոսի կողմից սիրիական ճգնաժամի կարգավորման արաբական ծրագրի դրույթները խախտելու պատճառով շաբաթ օրը դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը համարաբական կազմակերպությանը, հայտնել է Քաթարի արտգործնախարար շեյխ Համադ բեն Ջասեմը:

Այսպիսով, Սիրիան՝ ԱՊԼ հիմնադիր պետություններից մեկը, մոտ ժամանակներս չի կարողանա մասնակցել այդ համարաբական կազմակերպության նիստերին:

Սիրիայում հակակառավարական ելույթները սկսվեցին մարտի կեսերին երկրի հարավում՝ Դերաա քաղաքում, այնուհետև տարածվեցին այլ մարզերում: Վերջերս դիմակայությունը հատկապես երկրի մեծությամբ երրորդ քաղաք Հոմսայում գնալով ավելի բռնի բնույթ է ստանում:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, երկրում բախումների արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 3,5 հազարը: Երկու շաբաթ առաջ պաշտոնական Դամասկոսն ընդունեց Արաբական պետությունների լիգայի՝ Սիրիայում ճգնաժամի կարգավորման արաբական ծրագիրը: Այն, մասնավորապես, նախատեսում է դադարեցնել ուժի կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ, դուրս բերել ռազմական տեխնիկան քաղաքներից, արաբական ներկայացուցիչներին և լրագրողներին թույլ տալ ազատ կերպով այցելել սիրիական քաղաքներ, ինչպես նաև ազատ արձակել ակցիաների ժամանակ բոլոր ձերբակալվածներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---