Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս» ֆիլմը ստացել է «Լիստապադ» կինոփառատոնի հատուկ մրցանակներից մեկը

Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս» ֆիլմը ստացել է «Լիստապադ» կինոփառատոնի հատուկ մրցանակներից մեկը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ի երեկոյան «Լիստապադ» Մինսկի XVIII միջազգային կինոփառատոնի փակման արարողության ժամանակ հայտարարվել է, որ կինոփառատոնի Գրան-պրին ստանում է Բակուր Բակուրաձեի «Որսորդ» ռուսական կինոնկարը:

«Լիստապադի» արծաթը» «Ֆիլմը՝ որպես արվեստի երևույթ» անվանակարգում ստացել է ռեժիսոր Միլչո Մանչևսկին և նրա «Մայրերը» ֆիլմը (Մակեդոնիա): Քրիս Կրաուսի «Օրագրեր Պոլլից» ֆիլմը (Էստոնիա, Գերմանիա) լավագույն խաղարկային ֆիլմի համար արժանացել է հանդիսատեսի համակրանքի մրցանակին՝ «Լիստապադի» բրոնզին», ինչպես նաև Մինպետգործկոմի նախագահ Նիկոլայ Լադուտկոյի հատուկ մրցանակին:

Որոշ կինոնկարներ հատուկ մրցանակների են արժանացել փառատոնի հովանավորներից, գործընկերներից և բարեկամներից: Այդպես, հայ ռեժիսոր Հարություն Շատյանը «Բեռնելով կյանքս» ֆիլմի համար ստացել է «Միր» հեռուստաընկերության «Կինոյի լեզու՝ փոխըմբռնման լեզու» հատուկ մրցանակը: «Սոյուզ» ՀՌԿ մրցանակը հանձնվել է «Որսորդ» ֆիլմի դերասանական կազմին:

«Լիստապադ» կինոփառատոնում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 5-12, ներկայացված էին մոտ 70 ֆիլմեր, որոնք բաժանվել էին խաղարկային, վավերագրական և մանկական կինոյի: Կինոցուցադրությունները կայացան «Ցենտռալնի», «Պոբեդա», «Դոմ կինո», «Պիոներ» կինոթատրոններում, ինչպես նաև Հանրապետության Պալատի փոքր դահլիճում և «Ցենտր-վիդեո» համալիրում, հաղորդում է Analitika.at.ua-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---