Լիբիայում գտել են Մուամմար Քադդաֆիի գանձերը

Լիբիայում գտել են Մուամմար Քադդաֆիի գանձերը

PanARMENIAN.Net - Լիբիայի Անցումային ազգային խորհրդի մարտիկները Սիրտ քաղաքի բանջարանոցներից մեկում հողի մեջ թաքցրած ոսկով, դինարներով և տարադրամով սեյֆ են հայտնաբերել, հաղորդում է քաթարական Al-Libya հեռուստաալիքը:

Ալիքը տեսանյութ է ցուցադրել, որում մարտիկները գետնից հանում են սեյֆը բանջարանոցներից մեկում՝ Զանաքի Քամիշ թաղամասում: Վերջինս առաջիններից մեկն էր հանձնվել:

Սեյֆում հայտնաբերվել են միլիոն դոլարին համարժեք լիբիական դինարներ, դոլարներով և եվրոյով պարկեր, ոսկու ձուլակտորներ:

Մարտիկներից մեկն ասել է. «Մենք ոսկով և տարադրամով սեյֆ ենք գտել: Այն այնքան ծանր է, որ չորս այնպիսի առողջ տղամարդիկ, ինչպիսին մենք ենք, դժվարությամբ ենք այն տեղաշարժում: Սրանք Քադդաֆիի մաֆիայի գումարներն են, որոնց պատճառով հազարավոր լիբիացիներ են սպանվել»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---