Վերջին տվյալների համաձայն, Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի

Վերջին տվյալների համաձայն, Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի օրը Թուրքիայի Վան գավառում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվում էր 30 զոհերի մասին, գրում է ՌԻԱ Նովոստին: Նոյեմբերի 9-ին Թուրքիայի արևելքում` Վան գավառում, 5.5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ ցնցումների արդյունքում քանդվել է 25 շենք (այդ թվում՝ 2 հյուրանոց), որոնցից 22-ն այդ ժամանակ դատարկ էին։ Գործակալությունը հաղորդում է, որ զոհվածների թվում կան թուրքական ԶԼՄ երկու լրագրողներ, որոնք ժամանել էին, որպեսզի նյութ պատրաստեին գավառում հոկտեմբերի վերջին տեղի ունեցած նախորդ երկրաշարժի մասին:

Հաղորդվում է նաև, որ երկրորդ երկրաշարժի պահից ի վեր փրկարարները 30 կենդանի մարդ են դուրս բերել ավերակներից:

Հոկտեմբերի 23-ին Վան գավառում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արդյունքում զոհվեց ավելի քան 600 մարդ, տուժեց` մոտ 4 200: Ավերակների տակից կենդանի դուրս բերվեց 231 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---