Ծանրամարտի ԱԱ-ում Հռիփսիմե Խուրշուդյանը ձեռքի վնասվածք է ստացել և դուրս մնացել պայքարից

Ծանրամարտի ԱԱ-ում Հռիփսիմե Խուրշուդյանը ձեռքի վնասվածք է ստացել և դուրս մնացել պայքարից

PanARMENIAN.Net - Փարիզում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 13-ին մարզիկները խաղարկում են մեդալների վերջին հավաքածուները:

Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը +75կգ քաշային կարգում «պոկում» վարժությունում առաջին մոտեցման ժամանակ հեշտությամբ բարձրացրել է 125 կիլոգրամը: Սակայն դրանից հետո հայ ծանրորդուհին ձեռքի վնասվածք է ստացել 130կգ բարձրացնելիս և դուրս մնացել հետագա պայքարից:

Երևանյան ժամանակով 19:30-ին կմեկնարկի ծանր քաշայինների մրցապայքարը: Հայաստանը կներկայացնի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը:

Առայժմ աշխարհի առաջնությունը հայ ծանրորդների համար անհաջող է ընթանում: Միակ մեդալը նվաճել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը (77կգ), որը «պոկում» վարժությունում փոքր բրոնզի է արժանացել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---