14 նոյեմբերի 2011 - 09:56 AMT
Արթուր Չիլինգարովը ՌԴ Դաշնության Խորհրդում Տուլայի երկրամասից սենատոր է դարձել

Հայտնի գիտնական-բևեռախույզ Արթուր Չիլինգարովը ՌԴ Դաշնության Խորհրդում Տուլայի երկրամասից սենատոր է դարձել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, համապատասխան կարգադրությունը երկուշաբթի օրը ստորագրել է երկրամասի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևը: Դաշնության Խորհրդում Չիլինգարովը կփոխարինի Տուլայի երկրամասի նախկին նահանգապետ Վյաչեսլավ Դուդկայի նշանակած պաշտոնյա Անատոլի Վասկովին, որի լիազորությունները հոկտեմբերի սկզբին վաղաժամ դադարեցրեց նոր նահանգապետ Վլադիմիր Գրուզդևը:

Չիլինգարովը հոկտեմբերին ընտրվել էր Տուլայի երկրամասի Ալեքսինյան շրջանում ներկայացուցիչների ժողովի պատգամավորների կազմում և վայր դրել Պետդումայի պատգամավորի լիազորությունները: Ուրբաթ օրը նա ստացավ Տուլայի վարչակազմի պատգամավորի հավաստագիրը: