14 նոյեմբերի 2011 - 10:59 AMT
ԱՐՄԵՆԱԼԸ 2011թ. 9 ամսվա ընթացքում փայլաթիթեղի արտադրությունն ավելացրել է 3,4%-ով

2011 թ հունվար-սեպտեմբեր ամիսներին Երևանի փայլաթիթեղագլանաման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա» և «Սայանսկայա Ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ-ի փաթեթավորման դիվիզիոնը, թողարկել է 18 615 տ արտադրանք, ինչը 3,4 % ով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Արտահանման ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 17 838 տ փայլաթիթեղ: ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալներով ԱՐՄԵՆԱԼ-ի արտահանման մաքսային արժեքի աճը գումարային արտահայտությամբ կազմել է 12,4% - 63,646 մլն դրամ:

Հաշվետու տարվա 9 ամիսների ընթացքում գործարանը ՀՀ պետբյուջե փոխանցել է 986,1 մլն դրամ, ինչը 37%-ով ավելի է, քան 2010 թ. հունավար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշը:

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000 թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա» և «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը: