14 նոյեմբերի 2011 - 11:48 AMT
Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 760 միավորով նահանջել է 63-րդ տեղը

Նոյեմբերի 14-ին ATP-ն հրապարակել է աշխարհի լավագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանն իջել է մեկ հորիզոնականով: Այժմ նա 760 միավոր ունի և 63-րդ տեղն է զբաղեցնում:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա), որն իր ակտիվում 13 475 միավոր ունի, 9 375 միավորով 2-րդ տեղում է իսպանացի Ռաֆայել Նադալը, 3-րդում` Էնդի Մարրեյը (Անգլիա) 7 380 միավորով:

Նալբանդյանը Ստոկհոլմում կայացած առաջնությունում ստացած վնասվածքից հետո բաց է թողել մի քանի մրցաշար և կորտ կվերադառնա միայն դեկտեմբերին: Այժմ նա պատրաստվում է Դևիսի գավաթի եզրափակչին, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-4 Սեվիլիայում, հավաքականի մրցակիցը կլինի Իսպանիան: