Նոր Cocktail Flow Android ծրագիրը սովորեցնում է կոկտեյլներ պատրաստել

Նոր Cocktail Flow Android ծրագիրը սովորեցնում է կոկտեյլներ պատրաստել

PanARMENIAN.Net - Android Market-ում հայտնված նոր ծրագրերից է Cocktail Flow-ն։ Այն ծրագիր է ալկոհոլի և ընդհանրապես կոկտեյլների սիրահարների համար։ Ծրագրի միջոցով կարելի է գտնել բազմաթիվ կոկտեյլների բաղադրատոմսեր։Այս ծրագրում բոլոր խմիչքները դասակարգված են տարբեր կատեգորիաներում։ Օգտագործողը կարող է նաև հավաքել իր սիրելի կոկտեյլների բաղադրատոմսերն առանձին «սիրելի» փաստաթղթում։ Եթե օգտագործողը փնտրում է որևէ խմիչք, սակայն չգիտի անվանումը, ապա կարող է որոնում կատարել ըստ գույնի, խմիչքի տեսակի։

Ծրագիրը բացի բաղադրատոմսերից, խորհուրդներ է տալիս և սովորեցնում, թե ինչպես պետք է կոկտեյլը գեղեցիկ մատուցել։

Cocktail Flow-ն կարելի է ներբեռնել Android Market-ից անվճար։ Այն պահանջում է Android 2.2 և ավելի բաձր տարբերակներ։ Ծավալը 25 Մբ է։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---