Անդրեյ Արեշև. Առաջիկա կես տարում ղարաբաղյան գործընթացում կարելի է մոռանալ բեկումնային գաղափարների մասին

Անդրեյ Արեշև. Առաջիկա կես տարում ղարաբաղյան գործընթացում կարելի է մոռանալ բեկումնային գաղափարների մասին

PanARMENIAN.Net - «Կարծում եմ, որ բանակցային գործընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ կշարունակվի, և Մինսկի խումբը չի լուծարվի” – Երևանում լրագրողներին է հայտարարել է ՌԴ Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Անդրեյ Արեշևը: Անդրադառնալով այս հարցում Ռուսաստանի քաղաքականությանը, ռուս փորձագետը նկատեց, որ Հարավային Կովկասում այդ քաղաքականության տեսլականի հստակեցումն ու համակարգումը կնպաստեր տարածաշրջանի կայունացմանը: «Որքանով Ռուսաստանը ուժեղ կլինի Հարավային Կովկասում, այդքանով կամրապնդվեն ներկա ստատուս-կվոյի կայունության երաշխիքները»,-, նշեց Անդրեյ Արեշևը : Միաժամանակ նա նկատեց, թե 2011թ. փորձը ցույց տվեց, որ Ղարաբաղի վերաբերյալ կասկածելի առաջարկներ հարկադրելու միջոցով ինչ -որ PR ստանալու փորձերն արդյունք չեն տալիս: «Եվ Հայաստանը, և Բաքուն լավ հասկանում են, որ ներկա իրավիճակում, փոխադարձ վստահության բացակայության դեպքում իրականացնել ինչ-որ թղթային սկզբունքներ ինքնասպանություն է բոլոր կողմերի համար», ընդգծեց Անդրեյ Արեշևը:

«Արկա է ռազմական հավասարակշռւթյունը և ոչ ոք այն չի քանդելու: Ներկա իրավիճակում ես չեմ տեսնում որևէ դիվանագիտական առաջընթացի հնարավորություն, մանավանդ, որ և Հայաստանը, և Ռուսաստանը մտնում են բարդ նախըտրական շրջան: Կարծում եմ, առաջիկա կես տարում կարելի է մոռանալ բեկումնային գաղափարների մասին ղարաբաղյան գործընթացում», -- ընդգծեց ռուսաստանցի փորձագետը:

3  14.11.11 - Անդրեյ Արեշեվի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---