Անդրեյ Արեշև. Ղարաբաղյան հակամարտության հարցը սակարկության առարկա չէ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև

Անդրեյ Արեշև. Ղարաբաղյան հակամարտության հարցը սակարկության առարկա չէ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության հարցը սակարկության առարկա չէ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել է ՌԴ Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Անդրեյ Արեշևը: «Հնարավոր է, ոմանք կցանկանային, որ այդպես լիներ, սակայն իրականությունն ու այն իրադարձությունները, որոնք կատարվում են ղարաբաղյան հակամարտության շուրջ, վկայում են այն մասին, որ դա ամենևին այդպես չէ»,-ասել է ռուս փորձագետը: Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը հաճախ օգտագործվում է որպես Հարավային Կովկաս ներթափանցելու մեխանիզմ և տարածաշրջանում հարցեր լուծելու միջոց: Այդ առնչությամբ նա ուշադրությունը հրավիրել է վերջերս շրջանառվող այն լուրերին, թե Գաբալայի ՌԼԿ գործունեության երկարացման դիմաց 2012թ. Մոսկվան կարող է զիջումների գնալ Բաքվին Ղարաբաղի հարցում: «Լուրերը հերքվեցին հենց Ադրբեջանում մի քանի օրից: Ակնհայտ է, որ սա այն հարցը, չէ, որը Մոսկվան կարող է լուծել, ճնշում գործադրելով հայկական կողմի վրա, քանի որ Ղարաբաղը, որքան էլ ասենք, որ այն ճանաչված չէ, դե-ֆակտո հանդիսանում է միջազգային քաղաքականության սուբյեկտ»,-ասել է նա՝ հավելելով, որ դա լավ են հասկանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ամեն անգամ այցելում են Ստեփանակերտ:

3  14.11.11 - Անդրեյ Արեշեվի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---