8  14.11.11 - Ֆիլիպ Կոտլերի դասախոսությունը Երևանում

Ժամանակակից մարքեթինգի ուշադրության կենտրոնում հասարակությունն է

PanARMENIAN.Net - «Ժամանակակից մարքեթինգի ուշադրության կենտրոնում հասարակությունն է, այն միջավայրը, որտեղ դու աշխատում ես», նոյեմբերի 14 լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ներքին աուդիտի բաժնի ղեկավար Տիգրան Հովսեփյանը առաջին հավաստագրված հայկական ընկերությունների ղեկավարների, տնօրենների ու մենեջերների համար դասախոսությունից հետո, որի ժամանակ Ֆիլիպ Կոտլերը ներկայացրեց մարքեթինգի իր նոր «Marketing 3.0. Profitability, Returnability. Sustainability» հայեցակարգը: Ընկերության ներկայացուցչի խոսքով, հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել իր շուրջ բարենպաստ միջավայր:

Ինչպես նշեց Տիգրան Հովսեփյանը, իր դասախոսության մեջ հայտնի մարքեթոլոգը ևս հնչեցրեց այս գաղափարը: «Նախկինում կարծում էին, որ եթե ընկերության համար լավ լինի, հասարակությունն էլ իրեն լավ կզգա: Այժմ հակառակն է՝ լավ կլինի հասարակությանը՝ լավ կզգա և ընկերությունը»:

Բացի դրանից, Կոտլերի սեմինարի ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ներքին աուդիտի բաժնի ղեկեվարը ևս մեկ անգամ համոզվեց, որ ճիշտ ուղղության է ընտրվել: Իր համար Տիգրան Հովսեփյանը արեց եզրակացություններ, որ ընկերությունը պետք է հավատա նրան, ինչով զբաղվում է

Խորհրդանշական օրը՝ 2011թ. նոյմեբերի 11-ին ժամը 11:00-ին Հայաստանում մեկնարկեց «Մարքեթինգի մեծ շաբաթը», որի շրջանակներում երկիր է այցելել մարքեթինգի «գուրու» Ֆիլիպ Կոտլերը: ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի Ջոն Քելոգի մենեջմենքի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի տարածաշրջանում առաջին այցը Հայաստան տեղի կունենա նոյեմբերի 13-17-ը: «Կոտլերը Հայաստանում. 11.11.11» նախագծի նախաձեռնողն է Մարքեթինգի հայկական ասոցիացիան՝ իշխանությունների աջակցությամբ:

Չորսօրյա այցի շրջանակներում հայտնի մարքետոլոգը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, վարչապետ Տիգրան Սարգսյանի և նախարարությունների ղեկավարների հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---