Սերգեյ Լավրով. Մենք դատապարտում ենք Սիրիայի անդամակցության դադարեցումը ԱՊԼ-ում

Սերգեյ Լավրով. Մենք դատապարտում ենք Սիրիայի անդամակցության դադարեցումը ԱՊԼ-ում

PanARMENIAN.Net -

Ռուսաստանը սխալ է համարում Արաբական պետությունների լիգայում Սիրիայի անդամակցության դադարեցումը, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք սխալ ենք համարում ԱՊԼ-ին Սիրիայի անդամակցության դադարեցումը: Նրանք, ովքեր ընդունել են այդ որոշումը, իրադրությունն ավելի թափանցիկ հունի մեջ դնելու շատ կարևոր հնարավորություն են կորցրել»,- ասել է Լավրովը, գրում է «Վզգլյադ» թերթը:

Նա հաղորդել է նաև, որ Սիրիայի Ազգային խորհրդի ներկայացուցիչը նոյեմբերի 15-ին Մոսկվա կայցելի երկրում իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների նպատակով: «Մենք կփորձենք ինչ-որ կերպ հասցնել մեր մտահոգությունը, որովհետև իշխանության համար պայքարը մի բան է, որը հաճախ ինքնանպատակ է դառնում, բայց և այնպես պետք է մտածել սեփական երկրի և սեփական ժողովրդի մասին»,- նշել է նա:

Նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգան Դամասկոսի կողմից սիրիական ճգնաժամի կարգավորման արաբական ծրագրի դրույթները խախտելու պատճառով շաբաթ օրը դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը համաարաբական կազմակերպությանը: Բացառման մասին որոշման օգտին քվեարկել է 18 պետություն, դեմ է արտահայտվել ինքը` Սիրիան, ինչպես նաև Լիբանանն ու Եմենը: Իրաքը ձեռնպահ է մնացել: Ընդհանուր առմամբ, ԱՊԼ կազմի մեջ մտնում է 22 պետություն: Լիգայի որոշումը ողջունել են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Սիրիայի դեմ: Բացի դրանից, Լիգան կազմակերպության անդամներին կոչ է արել հետ կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից, ինչպես նաև սպառնացել է տնտեսական և քաղաքական պատժամիջոցներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---