Բակո Սահակյանը բարերարների հետ քննարկել է Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքը

Բակո Սահակյանը բարերարների հետ քննարկել է Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին Ժնեւ քաղաքում հանդիպում է ունեցել բարերար Լեւոն Հայրապետյանի հետ եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նահագահը նշել է, որ Լեւոն Հայրապետյանը մեծ ներդրում ունի Արցախի զարգացման գործում եւ այդ աշխատանքը հանդիսանում է ազգային բարերարության լավագույն օրինակներից մեկը:

Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել նաեւ բարերար Վահե Գաբրաշի հետ: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման համար` դրանք որակելով պահանջված եւ արդիական: Վահե Գաբրաշը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս ակտիվորեն մասնակցել Արցախի զարգացման գործին եւ աջակցել մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի կյանքի կոչմանը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---