Խնդրահարույց հարաբերությունները հայերի հետ չեն խանգարում Թուրքիայի նախագահին հայկական կոստյում կրել

Խնդրահարույց հարաբերությունները հայերի հետ չեն խանգարում Թուրքիայի նախագահին հայկական կոստյում կրել

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մտադիր է Մեծ Բրիտանիա այցելել նոյեմբերի երկրորդ կեսին: Նախագահին կուղեկցեն նրա տիկինը՝ Հայրունիսա Գյուլը, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և փոխվարչապետ Ալի Բաբաջանը:

Բուքինգհեմյան պալատ այցելության համար Գյուլը հատուկ կոստյում է պատվիրել հայ դերձակի մոտ, որի անունը չի հրապարակվում, գրում է «Ռադիկալ» թերթը:

Ինչպես գրում է թերթը, սա առաջին անգամը չէ, երբ նախագահն ու նրա տիկինը օգտվում են հայ վարպետների ծառայություններից: Այդպես, անցյալ տարի Ստրասբուրգ այցելության ժամանակ Թուրքիայի առաջին տիկնոջ մատը զարդարում էր Ստամբուլում բնակվող հայտնի հայ ոսկերիչ Սևան Բիչակչիի գործը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---