6  11.07.11 - Գանձասարի պարսպի երեսպատում

Հանրային խորհուրդն առաջարկում է քանդել Գանձասարի պարիսպի երեսպատումը

Հանրային խորհուրդն առաջարկում է քանդել Գանձասարի պարիսպի երեսպատումը

PanARMENIAN.Net - Գանձասարի պարիսպի սալիկապատման աշխատանքները դադարեցված են, սակայն հարցը դեռևս լուծված չէ։ ՀՀ Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պատկանելիության, պահպանության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովն այսօր հերթական նիստն էր հրավիրել՝ հարցին վերջնական լուծում գտնելու համար։

Ենթահանձնաժողովի նախագահ Ժասմին Ասրյանը լրագրողներին ասաց, որ իրենք կարող են միայն խորհուրդ տալ. «Մեր ենթահանձնաժողովում չկա որևէ մեկը, որը կողմ է երեսպատման աշխատանքներին։ Բոլորն առաջարկում են քանդել ու վերականգնել նախկին պատմական տեսքը»։

ԼՂ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանն էլ նշեց, որ քանդել սալիկապատումը, թե ոչ, իրականում շատ բարդ հարց է և լուրջ ուսումնասիրման կարիք ունի։ «Երեսպատումը ճիշտ չէր, անօրինական էր։ Հիմա մասնագետներն ուսումնասիրում են այդ պատի այդ հատվածի հարցը։ Քանդել ասելը շատ հեշտ է, սակայն լուրջ ուսումնասիրության կարիք կա»,-ասել է նա։

Նա հավելեց, որ պարիսպն, այնուամենայնիվ, երեսպատման կարիք չի ունեցել. «Վիճակն այնպիսին չէր, որ անմիջական միջամտության կարիք լիներ։ Պարիսպի մնացած հատվածը նորմալ վիճակում է և քանդման վտանգ նրան չէր սպառնում»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---