ԵԱՀԿ ԽՎ հերթական նիստը տեղի կունենա Բաթումիում

ԵԱՀԿ ԽՎ հերթական նիստը տեղի կունենա Բաթումիում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի հերթական նիստը տեղի կունենա գալիք տարվա մայիսին Բաթումիում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները: Նիստին կմասնակցեն մոտ 200 պատգամավորներ:

Այսօր ԵԱՀԿ ԽՎ նիստի անցկացման տեխնիկական հարցեր են քննարկել Վրաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Ջանիաշվիլին և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը:

«Այսօրվա հանդիպմանը մենք քննարկեցինք 2012թ. մայիսին Բաթումիում ԽՎ նիստի անցկացման տեխնիկական հարցերը: Մեր հյուրերը տեղում կծանոթանան առկա ենթակառուցվածքին»,- ասել է Ջանիաշվիլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---