Պահեստավորվել է 1100 տոննա աղ և 1669 խորանարդ մետր ավազ. Երևանը պատրաստվում է ձմռանը

Պահեստավորվել է 1100 տոննա աղ և 1669 խորանարդ մետր ավազ. Երևանը պատրաստվում է ձմռանը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին ձմռան նախապատրաստական աշխատանքների մասով կոմունալ տնտեսության վարչության պատասխանատուն զեկուցել է, որ շարունակվում է աղի և ավազի պահեստավորման գործընթացը, ինչպես նաև մեքենամեխանիզմների վերազինման աշխատանքները:

Այսօրվա դրությամբ պահեստավորվել է 1100 տոննա աղ, 1669 խորանարդ մետր ավազ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է ձյան մաքրման աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավել շինարարական, մասնավորապես ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ընկերությունների տրամադրության տակ գտնվող տեխնիկան. «Ձյան առատ տեղումների պարագայում մաքրման աշխատանքները պետք է կազմակերպել օպերատիվ և համաժամանակյա, որպեսզի որևէ տեղ որևէ խոչընդոտ չառաջանա»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Մանկապարտեզների, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ մայրաքաղաքի նշված հաստատություններում ջեռուցման համակարգերը պատրաստ են շահագործման: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նոյեմբերի 15-ից սկսած բոլոր հաստատություններում ապահովել ջեռուցում. «Անթույլատրելի է, որ մանկապարտեզ հաճախող երեխաները մրսեն: Րոպե առաջ մենք պետք է ավարտենք ջեռուցման հետ կապված բոլոր խնդիրները և երեխաների համար ապահովենք տաք միջավայր»,- նշել է Տարոն Մարգարյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---