Ահմետ Դավութօղլուն ԱՊԼ երկրների հետ կքննարկի սիրիական հիմնահարցը

Ահմետ Դավութօղլուն ԱՊԼ երկրների հետ կքննարկի սիրիական հիմնահարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն կմասնակցի Թուրք-արաբական ֆորումի չորրորդ գագաթաժողովին, որը տեղի կունենա Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբատում: Դավութօղլուն Ռաբատում նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի, հաղորդում է թուրքական TRT հեռուստաալիքը:

Նիստերի ժամանակ կընդունվի համատեղ գործունեության ծրագիր, որը Թուրքիան և Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) կիրականացնեն մոտակա երեք տարում: Գագաթաժողովի օրակարգի հիմնական կետը կդառնա իրադրությունը Սիրիայում: Կդիտարկվեն Սիրիայի անդամակցության դադարեցման վերաբերյալ որոշման մասին Լիգայի հայտարարությանը հաջորդած իրադարձությունները:

Նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների ԱԳ նախարարները Դամասկոսի կողմից սիրիական ճգնաժամի կարգավորման արաբական ծրագրի դրույթները խախտելու պատճառով դադարեցրել են Սիրիայի անդամակցությունը համաարաբական կազմակերպությանը: Ընդ որում, Լիգան կազմակերպության անդամներին կոչ է արել հետ կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից, ինչպես նաև սպառնացել է տնտեսական և քաղաքական պատժամիջոցներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---