ԵՊՀ ուսանողները հրաժարվել են Հայլուրի մատուցած լրատվությունից

ԵՊՀ ուսանողները հրաժարվել են Հայլուրի մատուցած լրատվությունից

PanARMENIAN.Net - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողներ հրաժարվել են «Հայլուրի մատուցած կողմնակալ լրատվությունից»` միանալով «Չենք լռելու» քաղաքացիական նախաձեռնության որոշմանը` այսուհետև համարել Հայլուրը աղբ եթերից:

«Դեռևս 3 տարի առաջ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները դիմել էին ձեզ բաց նամակով: Ցավոք, անցած տարիները ձեզ չփոխեցին: Ձեզանից ոմանք, դասավանդելով մեր ֆակուլտետում, չեն զլանում անկողմնակալ լրատվություն քարոզել: Թե ինչպես է կիրառվում այդ տեսությունը ձեր իսկ կողմից, տեսնում ենք եթերում»,- նշում են ուսանողները` ընդգծելով, որ ամենօրյա աշխատանքով «Առաջին լրատվականի» աշխատակիցները վերջնականապես և անդառնալիորեն կոտրում են մարդկանց հավատն ու վստահությունը լրագրողի մասնագիտության նկատմամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---