Զավեն Անդրեասյանը դուրս է եկել շախմատի Ռուսաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը Մագնիտոգորսկում ընթացող Ռուսաստանի Գավաթի 1/8 եզրափակչում 1,5:0,5 հաշվով հաղթանակ է տարել Սեմյոն Դվոյրիսի նկատմամբ և անցել հաջորդ փուլ:

Առաջին հանդիպմանը Անդրեասյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել մրցակցի հետ, իսկ երկրորդ հաղթանակ տարել: 1/4 եզրափակչում նախորդ տարվա գավաթակիր Անդրեասյանն իր ուժերը կչափի Մաքսիմ Մատլակովի հետ:

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 3 մլն ռուբլի, տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ:

Առաջնությունն անցկացվում է Օլիմպիական համակարգով: Ժամանակի հսկողությունը 90 րոպե է մինչև պարտիայի ավարտը` գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից:

Մասնակիցները մինչև 40-րդ քայլը ներառյալ իրավունք չունեն բանակցելու ոչ ոքիի վերաբերյալ, պարտավոր են ներկա գտնվել առաջնության բացման արարողությանը և հարցազրույցներ տալ պարտիաներից հետո:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---