15 նոյեմբերի 2011 - 13:36 AMT
2011 թվականին Հայաստանից Իրան արտահանվել է մոտ 135 000 ոչխար

2011 թվականին, նախորդ տարվա նման, Հայաստանից Իրան արտահանվել է մոտ 135 000 ոչխար : Այդ մասին Երևանում նոյեմբերի 15-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց գյուղնախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը: Նրա խոսքով, երկիրն ունի մեծ ներուժ ոչխարաբուծության զարգացման համար, որի արդյունքում կառավարության կողմից հաստատվեց հայեցակարգը:

Հայաստանի կառավարությունը 2011 թ-ի օգոստոսի 25-ի նիստում հաստատեց ոչխարաբուծության զարգացման հայեցակարգը, որը միտված է աջակցելու ոլորտի զարգացմանն ու անհրաժեշտ գենոֆոնդի ձևավորմանը:

Ինչպես հայտնեց նախարարի տեղակալը, հայեցակարգի իրականացման շրջանակներում նախատեսված է 2020 թ-ից ոչխարների գլխաքանակը ավելացնել մինչև 1,5 մլն, հաշվի առնելով, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում կա ոչխարի մոտ 600 հազար գլխաքանակ:

Մինչդեռ, ոչխարի մսի ներկա դեֆիցիտը և բարձր արժեքը մասնագետները կապում են Իրան և արաբական աշխարհի երկրներ ոչխարների զանգվածային արտահանման հետ:

Ոչխարաբուծությունից ստացվող եկամուտները բազմապատկելու նպատակով գյուղնախարարությունն առաջարկում է չարտահանել ոչխարներ, այլ սպանդի ենթարկել տեղում: Այս դեպքում կարելի է օգագործել նաև բուրդը, մորթին, աղիքները