Chery ավտոմեքենայի և Ford Transit միկրոավտոբուսի ճակատային բախման հետևանքով, Կազան-Օրենբուրգ մայրուղու 187 կմ-ի վրա մահացել է 4 մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ:
Միկրոավտոբուսի ուղևորները չեն տուժել:
Ընթանում է քննություն: Ոչ պաշտոնական տվյալներով, Chery վրա դեռ ամառային անվադողեր էին, որոնք և դարձան պատահարի պատճառ մերկասառույցի պայմաններում, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: