15 նոյեմբերի 2011 - 15:21 AMT
Թոֆիկ Աբասով. Չեմ կարծում, որ Քեթրին Էշթոնը կփոխարինի Ֆրանսիայի ներկայացուցչին ԵԱՀԿ ՄԽ-ում

«Չեմ կարծում, որ ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը կփոխարինի Ֆրանսիայի ներկայացուցչին ԵԱՀԿ ՄԽ-ում»,- հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Աբասովը: Նրա խոսքով` նրա զբաղեցրած պաշտոնը Եվրամիությունում շատ լուրջ և ծավալուն է, և այն պարտականությունները, որոնք նա ստանձնել է, «թվում է` հնարավորություն չեն թողնում միջնորդական առաքելությունում համանախագահության հետ համատեղելու համար»:

«Ֆրանսիայի տեղը, իհարկե, կարող է զբաղեցնել ԵՄ ներկայացուցիչը, սակայն դա արդյունք կտա, եթե եվրոպական կառույցը գործողությունների սկզբունքորեն նոր պլան ունենա, որին հավանություն կտան Մոսկվան և Վաշինգտոնը»,- ասել է փորձագետը: