Գագիկ Մելիքյանն առաջարկում է իրավական դաշտում պարզել, արդյոք Սյունիքի մարզպետը ծեծի է ենթարկել Սիլվա Համբարձումյանին

Գագիկ Մելիքյանն առաջարկում է իրավական դաշտում պարզել, արդյոք Սյունիքի մարզպետը ծեծի է ենթարկել Սիլվա Համբարձումյանին

PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, թե իբր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծի է ենթարկել Սիլվա Համբարձումյանին: «Դեպքն իրոք անընդունելի է, սակայն, ես վստահ չեմ, որ դա իրոք տեղի է ունեցել»,-հայտարարել է պատգամավորը՝ նշելով, որ իմացել է այդ միջադեպի մասին մամուլից: Մելիքյանը նշել է, որ մարզպետի մամլո ծառայությունը հերքել է այդ տեղեկությունը և առաջարկել է կողմերին իրավական դաշտում պարզել արդյոք նման դեպք տեղի է ունեցել, թե ոչ:

Ըստ որոշ հայկական ԶԼՄ-ների հրապարակումների, նոյեմբերի 14-ի երեկոյան Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Մարիոթ» հյուրանոցում իբր ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---