«Կրթություն և կարիերա Expo 2011»-ին ներկայացվել է նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կարիերայի զարգացման ծրագիրը

«Կրթություն և կարիերա Expo 2011»-ին ներկայացվել է նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կարիերայի զարգացման ծրագիրը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության Կարիերայի զարգացման ծրագիրը ներկայացվել է «Կրթություն և կարիերա Expo 2011» 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին: Այն կազմակերպել է Logos Expo Center ցուցահանդեսային ընկերությունը` ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Տոնավաճառն ուսանողությանը ներկայացրել է ժամանակակից կրթական մեթոդների և մոտեցումների բազմազանությունը, նպատակ ունենալով խրախուսել ուսումնական հաստատությունների և բիզնեսի միջև համագործակցությունը, տեղեկացնել, թե որոնք են շուկայում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները, առաջարկել «գործատու-աշխատանք որոնող» հաղորդակցման ևս մեկ ուղի, խրախուսել պետական, մասնավոր և հասարակական սեկտորի ներկայացուցիչներին` կրթական նոր նախաձեռնություններ ներկայացնելու հարցում:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպատակ ունի աջակցել երիտասարդների մասնագիտացմանը, նպաստել նրանց կատարելագործմանն ու կյանքում իրենց տեղը գտնելուն։ Կարիերայի զարգացման ծրագիրը մենք մշակել ենք բիզնեսի և բուհերի միջև կապի շարունակականություն ստեղծելու և աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխան` ուսանողների համար մասնագիտական հեռանկար ապահովելու նպատակով»,-ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կարիերայի զարգացման ծրագիրը ներառում է հետևյալ բաղադրիչները՝ գործնական դասընթացներ և մասնագիտական պրակտիկա` ընկերության համապատասխան վարչություններում, ՎիվաՍել-ՄՏՍ դպրոց, Բաց դռների օրեր, դասախոսություններ Հայաստանի բուհերում, սեմինարներ և այլն։ Ծրագրի շրջանակներում ընկերությունը փոխգործակցության հուշագիր է ստորագրել հայաստանյան և արտերկրի 39 բուհերի հետ։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և նաև ընկերության աշխատակիցները դասախոսել են Հայաստանի և ԱՄՆ հայկական այլ բուհերում։ Մասնագիտական դասախոսություններն ունկնդրել է ավելի քան 500 ուսանող:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---