Կոտլերը ՀՀ նախագահին վստահեցրել է, որ իր գիտելիքները մեծ հաճույքով կփոխանցի հայ երիտասարդներին ու գործարարներին

Կոտլերը ՀՀ նախագահին վստահեցրել է, որ իր գիտելիքները մեծ հաճույքով կփոխանցի հայ երիտասարդներին ու գործարարներին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան համալսարանի Ջոն Քելլոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերին: Ողջունելով պրոֆեսոր Կոտլերին` նախագահը վստահություն է հայտնել, որ նրա այցը Հայաստան օգտակար կլինի շուկայագիտության և բիզնեսի կազմակերպման հմտությունները կատարելագործելու մեծ ձգտում ունեցող Հայաստանի երիտասարդության ու գործարար համայնքի համար, ովքեր անհամբերությամբ սպասում են աշխարհահռչակ պրոֆեսորի հետ հանդիպմանը, նրա դասախոսություններին:

Ընդգծելով, որ արդի աշխարհում մարքեթինգը` որպես հեռանկարային ուղղություն և գիտություն, չափազանց կարևոր է շուկայական տնտեսություն վարող ցանկացած երկրի համար, Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում մարքեթինգի զարգացման տարածաշրջանային կենտրոն հիմնելու` Ֆիլիպ Կոտլերի նախաձեռնությունը, որի իրականացման դեպքում այն կարևոր դեր կարող է ունենալ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում:

Պրոֆեսոր Կոտլերն իր հերթին, մարքեթինգը համարելով և՛ գիտություն, և՛ արվեստ, նշել է, որ պատրաստ է դրանց վերաբերյալ իր գիտելիքները մեծ հաճույքով հաղորդել Հայաստանի երիտասարդներին ու գործարարներին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---