Մեկնարկած WebԾիրան օնլայն կինոփառատոնի շրջանակներում կհեռարձակվեն 35-ից ավելի ֆիլմեր

Մեկնարկած WebԾիրան օնլայն կինոփառատոնի շրջանակներում կհեռարձակվեն 35-ից ավելի ֆիլմեր

PanARMENIAN.Net - Քիչ առաջ մեկնարկել է WebԾիրան առաջին համահայկական օնլայն կինոփառատոնը: Մինչև դեկտեմբերի 20-ը` webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ ցուցադրվելու են մինչև 20 րոպե տևողության ամենատարբեր ժանրերի 35-ից ավելի ֆիլմ` 6-8 ֆիլմ յուրաքանչյուր շաբաթ:

Ցուցադրվելու են նաև ԱՄՆ-ում, Ռուսասատնում ապրող հայերի կողմից նկարահանված ֆիլմեր: Ֆիլմերը գնահատվելու են ինտերնետ քվեարկությամբ` webtv.am հեռուստակայքի վրա կազմակերպված հատուկ քվեարկության միջոցով:

WebԾիրան-ում չկան ոչ լեզվական, ոչ ժանրային, ոչ տեխնիկական չափորոշիչներով պայմանավորված սահմանափակումներ: Փառատոնն անցկացվում է առաջին անգամ և դիտվում է որպես ստեղծագործողների համար իրենց գործերը ներկայացնելու հարթակ, ինչպես նաև նրանց ոգևորելու, որոշակի կինոմթնոլորտ ստեղծելու քայլ:

Ֆիլմերի ցուցադրության ծրագիրը կարելի է գտնել WebԾիրանի, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի, Webtv ինտերնետ հեռուստատեսության ֆեյսբուքյան էջերում:

Գլխավոր երկու մրցանակներն են 1000 և 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը, որոնք հաղթողներին կհանձնվեն դեկտեմբերի 25-ին։ Կլինեն նաև անակնկալ խրախուսական մրցանակներ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի, Webtv-ի կողմից: «WebԾիրան» համահայկական կինոփառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---