Տիգրան Սարգսյան. Նոր հարկային փաթեթն ուղղված է Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանը

Տիգրան Սարգսյան. Նոր հարկային փաթեթն ուղղված է Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանը

PanARMENIAN.Net - Նոր հարկային փաթեթն ուղղված է Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանը, բիզնեսի զարգացման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը: Այդ մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ՀՀ Ազգային ժողովում ներկայացնելով 2012 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը: Բյուջեի հիմնական ուղղությունների թվում վարչապետն առանձնացրել է տնտեսական զարգացումը երկրի ազգային անվտանգության ապահովման ճանապարհին, ինչի մասին խոսել է պետության նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության տարեկան ժողովում:

Հաջորդ կարևոր ուղղությունը, վարչապետի խոսքով, ազատ տնտեսական գոտիների ստեղծումն է, որը կխթանի Հայաստանում մասնավոր ներդրումները: «Ձեռնարկված օրենսդրական փոփոխությունները հնարավորություն տվեցին կառավարությանը խոշոր ներդրողների համար սահմանել արտոնություններ, ինչն արդեն իսկ տվել է իր դրական արդյունքը: Մենք ունենք մեծածավալ ներդրումներ, Հայաստանում ստեղծվում են հազարավոր աշխատատեղեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Այս կապակցությամբ նա հավելել է, որ Սանկտ Պետերբուրգում ստորագրված համաձայնագիրը ևս կստեղծի ազատ առևտրի հնարավորություն՝ ԱՊՀ անդամ-երկրների, այդ թվում նաև Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների համար:

Բացի դրանից, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ԵՄ հետ համատեղ ծրագրերը, որոնց շրջանակում Հայաստանում իրականացվում են բարեփոխումները, հայ արտադրողների համար կապահովեն ելքը եվրոպական շուկաներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---